Անթալիայի թենիսի միջազգային մրցաշարում Ամիրաղյան- Կուլիկովա զույգը հաղթել է զուգախաղում
ՍՊՈՐՏԹուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող կանանց թենիսի CORAL TRAVEL CUP WOMEN’S միջազգային մրցաշարի զուգախաղի առաջին մրցաշրջանում Հայաստանի թիվ 1 ռակետ Անի Ամիրաղյանը կրկին հաղթանակ է տոնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ազգային ֆեդերացիայի մրցավարական գծով կոորդիանատոր Արսեն Մովսիսյանը, զուգախաղում հայ թենիսիստուհու խաղընկերը Յուլիա Կուլիովան է: Ամիրաղայան-Կուլիկովա զույգը 4:6, 6:2, 10;8 հաշվով պարտության է մարտնել ֆրանսիացի զույգին՝ Ժուլի Ռեմա Միկելին եւ Անաիս Վան Կատերին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հայաստանի բազմակի չենպիոնուհի, 22-ամյա Անի Ամիրաղյանը առաջին հաղթանակն էր տոնել մենախաղում ՝ 6:4, 6:2 հաշվով հաղթելով ամերիկուհի Թերեսիա Լոնդոնին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



