Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանն առնվազն վերջին 10-11 օրվա ընթացքում: Ինչո՞վ է զբաղված նրա «թիմը»՝ անվանյալ ՔՊ: Ինչո՞վ են, առհասարակ, այս օրերին զբաղված նրանք, որ միասին կոչվում են օրվա իշխանություն: Իսկ նրանք ակնհայտորեն զբաղված են հասարակության վրա վա՛խ ծախելով: Եթե կուզեք՝ սաղացնելով: Գլխավոր վախավաճառը կամ «գործող անձը», հարկավ, Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Թիմակիցներն էլ՝ կարգով-շարքով, ինչպես ասվում է:

Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման ժամանակ, կարելի է ասել, հիմնականում «վախ ծախեց»: Մինչ այդ էլ, հիշեցնենք, գնացել էր թշնամուն հանձնելու համար նախատեսած տարածաշրջան՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան, որտեղ ընտրովի «հանդիպման բերված» տեղացիների հետ հանդիպեց: Չնայած հանդիպման մասնակիցների իշխանական «քասթինգին», կան բազմաթիվ վկայություններ, որ հանդիպումը առավել քան Փաշինյանի «սրտով» կամ ցանկացածի նման չի անցել:

Թեպետ, նկատենք, որ Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի «հավաքական» ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես «վախ էր ծախել», այլ ամենաուղիղ կերպով սպառնացել ու ահաբեկել էր պատերազմով, շանտաժ էր արել, որ եթե հենց հիմա չհամաձայնեն «տարածքները տալուն», ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, Թուրքիան կհարձակվի: Այսինքն, Փաշինյանը երկիրը չի կառավարում, նա հասարակության վրա պատերազմի վախ է ծախում: Ըստ որում, այնպես է խոսում պատերազմի մասին, այն տոնայնությամբ, որ նրա արտաբերած «պատերազմ» բառն ընկալվում է որպես «ջախջախիչ պարտություն»:

Նա այնքան է սևեռվել պատերազմի վախ ծախելու վրա, որ երևի այդքան էլ լավ չի պատկերացնում որ դրա հախուհաշիվն էլ է իրենից պահանջվում կամ պահանջվելու, օրինակ՝ հարցով, թե 2020-ի նոյեմբերից այս կողմ՝ ավելի քան 3 տարի երեք ամիս, որպես ՀՀ իշխանություն, այդ ինչո՞վ են զբաղված եղել՝ բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն, որ հիմա եկել ու, կրկնօրինակելով թշնամուն, Հայաստանի հասարակությանն սպառնում են պատերազմով: Այդպես կարելի է երկար թվարկել, բայց հիմնականը տվյալ դեպքում ոչ թե այդ է, այլ մանիպուլյացիան հիմնական «գործիք» դարձրած «վախածախության» օբյեկտը: Այսինքն, նա գնացել էր տասնամյակներով սահման-առաջնագծի բերանին ապրող, տուն պահող, երեխա մեծացնող, սահման պահող, մի խոսքով՝ փաստացի ամեն օր պատերազմական վիճակում ապրող մարդկանց մոտ ու նրանց ահաբեկում է պատերազմով:

Գնացել ու անթաքույց ասում էր, որ պիտի այդ մարդկանց տնազրկի, գյուղազրկի, հայրենազրկի: Ու հիմնականն այն է, որ նա մանրամասն հաշվարկել է, թե ում ինչով «վախեցնի»: Ճիշտ է, այստեղ կա «մեդալի» մյուս կողմը. պետության սահմանը բանակին հավասար, դեռ բանակի ձևավորվելուց էլ առաջ պահած, պաշտպանած մարդկանց պատերազմով չես վախեցնի: Վախեցող լինեին, վաղուց հայրենի գյուղը լքած կլինեին: Բայց հասկանալի է, որ ցանկացած մարդ, այն էլ՝ նման պայմաններում, անհանգստություններ ունի, գիտի, ծանոթ է պատերազմին, տեսնում է պատերազմի վտանգը, տեսնում է, որ պետության անունից ու ղեկավարի դիրքից ներկայացողն իրենց պաշտպանություն խոստանալու փոխարեն թշնամու օրինակով պատերազմով է վախեցնում: Ու, թերևս, նաև հենց դրա վրա է Փաշինյանի՝ «վախ ծախելու» հաշվարկը:

Զուգահեռաբար, պետք է նշել, որ մինչ Փաշինյանը «վախավաճառությամբ» է զբաղված, հանրային ընկալման դաշտում դիտարկվում են բավականին հետաքրքրական երևույթներ, որոնց ևս արժե ուշադրություն դարձնել: Այս օրերին, ի լրումն տարբեր լրատվական հարթակներում հանդես եկող մեկնաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, ուշադրություն գրավեցին տնտեսագետներ Դավիթ Անանյանի և Նաիրի Սարգսյանի հարցազրույցները: Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ֆինանսիստ, եղել է ֆինանսների փոխնախարար, ՊԵԿ նախագահ, իսկ հիմա «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ապա նա լավ ծանոթ է մեր ընթերցողներին, Աուդիտորների պալատի նախագահն է, ճանաչված տնտեսագետ՝ լավագույններից մեկը մեր երկրում:

Ընդ որում, երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տնտեսական վերլուծությունների հետ: Ինչն ուշադրություն գրավեց երկու տնտեսագետների՝ մեկը մյուսից անկախ հարցազրույցներում: Երկուսն էլ անդրադարձան ընթացիկ իրավիճակին, երկրին ուղղակիորեն սպառնացող վտանգներին, ներառյալ՝ Փաշինյանի կողմից հասարակության վրա «վախ ծախելուն», մեկնաբանեցին առկա իրողությունները, նախանշեցին իրավիճակից ելնելու իրենց պատկերացումները: Հատկանշական է, որ երկուսի դեպքում էլ իրավիճակի գնահատականները գրեթե համահունչ էին: Բայց էլ ավելի հետաքրքրական էր, որ գրեթե համահունչ էին նաև ստեղծված վիճակից ելնելու վերաբերյալ մոտեցումները: Այն է՝ մոբիլիզանել երկրի, հասարակության, ամբողջ ազգի բոլոր ռեսուրսները, և, եթե պատերազմն անխուսափելի է, համախմբված դիմակայել արհավիրքին: Ինքնին հասկանալի է՝ առանց այս իշխանությունների, որ միայն պարտվելու և հանձնվելու սցենարներ է առաջարկում:

Մեկ այլ հանգամանք. իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրապարակավ նախանշում է, թե այնպիսի անելանելի վիճակում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական պահանջներին տեղի տալուց, այդ պահանջները կատարելով՝ թուրքական վիլայեթի վերածվելուց, սեփական հայրենիքն ու ազգային ինքնությունը հիմնովին ուրանալուց բացի, այլ տարբերակ չունենք: Մինչդեռ վերը նշված հարցազրույցներում մարդիկ ոչ թե «սիրուն բառի» համար, այլ միանգամայն կոնկրետ նշում են, որ կարելի է կամ պետք է այս կամ այն քայլն անել, նշում են տարբեր քայլեր, տվյալ դեպքում՝ էական չէ, թե հատկապես ինչ ռացիոնալ քայլեր (հրապարակված հարցազրույցներ են, տեսանյութեր են, յուրաքանչյուրը կարող է դիտել, ինքնուրույն հետևություններ անել): Կարևորը տվյալ դեպքում այն է, որ բանիմաց մարդիկ առաջարկում են գործել, այլ ոչ թե վախից կարկամած՝ տրվել իրադարձությունների ընթացքին: Պետք է «քաղաքական դաշտն» ավելի ակտիվ շարժվի ու պարզորոշ ցույց տա, որ այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը․ Սուրենյանց Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից