Օզբիլիսը կարող է վերադառնալ «Կուբան». Sovsport.ru
ՍՊՈՐՏՌուսական Sovsport.ru-ի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հնարավոր է Մոսկվայի «Սպարտակ»-ից վերադառնա Կրասնոդարի «Կուբան», որտեղից հեռացել էր 2013 թվականին: Աղբյուրի հաղորդմամբ, հայազգի կիսապաշտպանը կարող է ներառվել պարագվայցի Մելգարեխոյի` «Կուբան»-ից «Սպարտակ» տեղափոխության գործարքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Sport-express-իր հերթին այսօր հայտնել էր, որ Օզբիլիսը հնարավոր է վարձավճարով տեղափոխվի լեհական «Լեգիա», որը գլխավոր է Ստանիսլավ Չերչեսովը:
Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել մեկ գոլ:
Մինչ այս, լուրեր էին տարածվել, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան և հոլանդական ակումբներ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալեկանո»-ն ևս ցանկանում է վարձակալել հայազգի կիսապաշտպանին:
«Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ անձամբ Օզբիլսն է ցանկանում հեռանալ «Սպարտակ»-ից, քանի որ մոսկովյան թիմում անհրաժեշտ խաղային ժամանակ չի ստանում: