Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ
ԲԼՈԳԱյսօր մասնակցեցինք ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին։
Մեր ընկերությունը ողջունում է նման նախաձեռնությունները, և մենք շահագրգռված ենք Կապանի մասնաճյուղի զարգացմամբ, քանի որ այն տարածաշրջանում ճարտարագետներ պատրաստող միակ բուհն է, իսկ այսօրվա շրջանավարտը մեր վաղվա աշխատակիցն է:
ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են, հանքավայրում արտադրության կազմակերպումից մինչև պատրաստի արտադրանքի ստացման գործընթացները վերահսկում և համակարգում են ճարտարագետները:
Նաև նշենք, որ ընկերությունում պարբերաբար արտադրական պրակտիկա են անցնում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողները:
Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



