Բայդենը սպառնացել է Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանին պատիժ է սպասվում լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության համար։ Այս խոստումը նա տվել է The Wall Street Journal-ի լրագրողի կալանավորման տարելիցի կապակցությամբ ունեցած ուղերձում։
«Մենք կշարունակենք դատապարտել և պատժել Ռուսաստանին՝ ամերիկացիներին որպես սակարկության առարկա օգտագործելու սարսափելի ջանքերի համար», - ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ընդդիմանալ յուրաքանչյուրին, ով «փորձում է հարձակվել մամուլի վրա կամ հետապնդել լրագրողներին», որոնք ազատ հասարակության հիմնասյուներն են։
Գերշկովիչը ձերբակալվել է 2023 թվականի մարտի 30-ին Եկատերինբուրգում։ Գերշկովիչի կալանքը վերջերս երկարացվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։