«Նելսոն» փոթորիկը հարվածել է Իսպանիային, կա 4 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նելսոն» փոթորիկը, որն անցել է Իսպանիայի մեծ մասի վրայով, առնվազն չորս մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:
Ըստ աղբյուրի՝ նախօրեին Կատալոնիայի հարավում ՝ Տարագոնայում, խեղդվել են երկու հոգի ՝ 16-ամյա դեռահաս և 32-ամյա գերմանացի զբոսաշրջիկ, որը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել նրան:
Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, տարերքի ժամանակ ալիքները հասել են 8 մետրի՝ խլելով երկու մարդու կյանք:
Երկրի շատ շրջաններում մինչև հանգստյան օրերի ավարտը պահպանվելու է նարնջագույն նախազգուշացումը՝ ուժեղ քամու, ծառերի անկման և մշուշոտ ճանապարհների պատճառով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



