Սուրբ Զատիկը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակի խորհուրդն ունի և ես լիահույս եմ, որ այն կուղեկցի աշխարհասփյուռ հայ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր հավատացյալ քույրերին ու եղբայրներին։ Սուրբ Զատիկը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակի խորհուրդն ունի և ես լիահույս եմ, որ այն կուղեկցի աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիր, հավատն առ Աստված ու կրոն առանձնահատուկ կարևորություն ունի մեր կյանքում։ Դժվարին այս օրերին մենք հաճախ ենք մեր հայացքն ուղղում Բարձրյալին ու աղոթում մեր երկրի խաղաղության ու մեր հայրենիքի անվտանգության համար։
Թո՛ղ Քրիստոսի հարության ավետիսը նոր լույսով ու հույսով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



