Փրկարարները ուղղել են շրջված բեռնատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 30-ին, ժամը 13։59-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «MAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարոդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ջրահեռացման առվի մեջ և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն. վերջինս շարունակել է ընթացքը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի




