«Միր» քարտերի արգելափակման վնասները Հայաստանի համար ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումներից վնասները. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանը ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի արգելափակման հարցում ևս ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, Հայաստանի տնտեսությունը կտուժի դրանից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկրի տնտեսությունն այս քայլի հետևանքով զգալի վնասներ կկրի, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար ուղարկել հայրենիք, զբոսաշրջիկները չեն կարողանա քարտով վճարել... Վստահ եմ՝ այս քայլի հետևանքով վնասներն ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումներից հիփոթետիկ վնասները», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Փետրվարի 23-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Ազգային վճարային քարտերի համակարգի ՝ «Միր» օպերատորի դեմ: Ընկերությունը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի երկրի ներսում վճարային ծառայությունների աշխատանքի վրա, իսկ վճարային համակարգի կողմից օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու սահմանափակումներ չկան։ Օտարերկրյա բանկերն ինքնուրույն են որոշումներ ընդունում «Միր» քարտերի ընդունման վերաբերյալ։