«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ. Պատրուշև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ, սակայն հայտնի է, որ Կիևի ռեժիմն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է ՏԱՍՍ-ը։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ առավել կարևոր է հանցագործության պատվիրատուներին ու հովանավորներին արագ բացահայտելը։
«Դրա հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ»,- ասել է Պատրուշևը՝ նշելով, որ «բոլորը լավ գիտեն», որ Կիևի իշխանությունները «ամբողջությամբ վերահսկվում են Միացյալ Նահանգների կողմից»։
Պատրուշևը նաև ասել է, որ ԴԱԻՇ-ը, Ալ-Քաիդան և այլ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվել են Վաշինգտոնի կողմից։ Պատրուշևը հիշեցրել է, որ ահաբեկչության անմիջական հեղինակները, ինչպես նաև նրանց հանցակիցները ձերբակալվել են՝ փորձելով ճեղքել սահմանը, որտեղ ուկրաինական կողմից «անցման պատուհան էր պատրաստում»։