Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է, ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ, սա չպիտի որևէ մեկին տանք». Վահե Նազարյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում, տուն «վերադարձել» երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն ամեն միջավայրում տարբերվում էր՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ֆուտբոլային ասպարեզում: Շատ հավասարակշռված էր, հանգիստ, անհրաժեշտության դեպքում՝ խիստ իր շրջապատում, եղբոր նկատմամբ: Իրեն հարգում էին իր այդ խստության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Վահեի մայրիկը:

Նշում է՝ մինչև հինգերորդ դասարանը որդին բացարձակ գերազանցիկ է եղել: «Օլիմպիադաների է մասնակցել, աշխարհագրության օլիմպիադայում հաղթել: Դպրոցից գովասանագրեր ունի: Բայց Վահես տարված էր ֆուտբոլով: 2011 թ.-ից Արարատի մանկապատանեկան թիմում է խաղացել: Մինչև զորակոչվելը ֆուտբոլ էր խաղում: Խաղում էր նաև Երևանում՝ ֆուտզալի ակումբում, բայց դա «թողեց», քանի որ իր նպատակը մեծ ֆուտբոլում հաջողություններ ունենալն էր: Խաղացել է բարձրագույն լիգայում, բայց կորոնավիրուսի պատճառով մեկ տարի կորցրեց, կարծես դա իր դեմ լիներ: Տիրապետում էր անգլերենին և ռուսերենին: Ինքնուրույն էր սովորում օտար լեզուները. երբ ասում էի, որ կարող ենք իրեն լեզվի պարապմունքների ուղարկել, հակադարձում էր՝ համակարգիչ գնեք, ինքնուրույն կսովորեմ: Ու սովորում էր: Հիմա, երբ նայում եմ իր գրառումները, զարմանում եմ, թե երբ է հասցրել այդքան բան սովորել»:

Վահեի ապագայի պլանները կապված էին ֆուտբոլի հետ, ծառայությունն ավարտելուց հետո էր որոշում կայացնելու բարձրագույն կրթության հետ կապված: «Թե՛ մենք, թե՛ իր դպրոցում զարմացել էին, որ որևէ տեղ չընդունվեց: Ասաց, որ չի ուզում որևէ բան կիսատ թողնել, կծառայի, կվերադառնա, հետո կորոշի, թե ինչ անել: Հետաքրքիր մի բան էլ ասեմ. նախքան բանակ զորակոչվելը Վահեն հաշտվել է բոլորի հետ, որոնց հետ թեկուզ մի փոքր վեճ է ունեցել: Իր զոհվելուց հետո են ընկերները պատմել ինձ այդ մասին: Կանխազգացո՞ւմ է ունեցել, թե՞ ինչ, հիմա որևէ մեկս ասել չի կարող: Տանն իր անկյունում նոթատետրեր կան, իր ամեն օրվա մասին գրել է: Անգլերենով է գրել: Օրվա պլանավորում է արել, թե երբ պետք է արթնանա, գիրք կարդա ու ֆիլմ դիտի և այդպես շարունակ: Այնքան գրքեր կան մեր տանը, բոլորն իրենն են: Կատակում էի՝ Վահե՛ ջան, հաստափոր գրքեր գնիր, որ երկար կարդաս»:

Վահեն Հայկական զինված ուժեր ծառայության զորակոչվել է 2022 թ.-ի հուլիսի 15-ին: Օգոստոսին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, սեպտեմբերին տեղափոխվել է Ջերմուկ, տեղափոխվելուց տասն օր հետո բարձրացրել են դիրքեր: Տիկին Արմինեն ասում է՝ երբ որդին պետք է բանակ զորակոչվեր, ասում էր՝ մա՛մ, կլսեք իմ մասին, թե ինչպես եմ ծառայում: «Թե՛ Արարատում, թե՛ Ջերմուկում իր ծառայության կարճ ընթացքում հարգանք է վայելել, սիրվել իր ծառայակից ընկերների կողմից: Ինձ ասում էին՝ ուրախացիր, տղեդ բանակ է գնում: Բայց ես ուրախ չէի: Վահեն էլ ասում էր՝ մա՛մ, պետք չի բանակի քեֆ անել, եթե գամ, այդ ժամանակ կանեք: Իմ հայրիկի գերեզմանատեղին Աբովյանի պանթեոնից այնքան էլ հեռու չէ: Երբ ասում էի՝ գնանք տատիկ-պապիկի մոտ, Վահեն արձագանքում էր՝ միևնույնն է, ես էլ եմ այնտեղ գնալու: Երբեմն նման բաներ էր ասում: Երկու անգամ ավտովթար եղավ, բայց իրեն ոչինչ չեղավ: Ընկերներին ասել էր՝ երրորդ անգամը ծառայության ժամանակ է լինելու, ու ես չեմ փրկվելու: Նման զգացողություններ է ունեցել»:

Մայրիկը նշում է՝ ծառայության կարճ ժամանակահատվածի մասին որդին քիչ էր պատմում, բայց գիտեին, որ հարմարվել է ծառայությանը: «Պատմում են, որ Վահեն հենց սկզբից ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Տասն օրից ավելի էր, ինչ Ջերմուկում էր: Ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է: Ամենաբարձր տեղում էր, ու այսպես էր նկարագրում. «Ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ: Այս տեղը չպիտի որևէ մեկին տանք»»: Վահեն բարձրացել է դիրքեր, ու սկսվել է պատերազմը: «Այնպիսի կռիվ է տվել Վահեն: Ընկերներին ասել էր՝ այստեղ այնքան բան ենք արել, որ դիրքը չենք կարող տալ թշնամուն: Ինչպես էր զգում, որ նման բան կարող է լինել: Այնտեղ ամեն հարմարություն ստեղծել էին, նկարներ էլ կան: Մինչև վերջին պահը երեք հոգով, այդ թվում՝ իրենց մայորը, մնացել են դիրքում: Ինը հոգուց երեքն են այդ դիրքում զոհվել, նրանք, ովքեր մինչև վերջ մնացել են, չեն նահանջել:

Վահեն սեպտեմբերի 13-ին չի զոհվել: Այդ օրը կռվել է, հետո նաև սեպտեմբերի 14-ին: Ընկերներին զանգել է ու ասել՝ դաժան մարտեր են, գուցե չվերադառնանք»: Վահեն զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ երեկոյան ժամը հինգից վեցի միջակայքում, ընկերներին ասել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել: Մինչ այդ դաժան մարտ են մղել թշնամու դեմ: «Հիմա, երբ ասում եմ՝ գոնե փախնեին, արձագանքում են՝ դու հավատո՞ւմ ես, որ քո տղեն կփախներ, դիրքը կթողներ: Ջերմուկի ամենաբարձր տեղն էր»: Վահեն տուն է «վերադարձել» երեք ամիս անց: Մայրիկի խոսքով, դեկտեմբերի 7-ին Ադրբեջանը 13 տղայի մարմին է փոխանցել Հայաստանին, Վահեն նրանցից մեկն էր:

«Սպասում էի իրեն, մտածում, որ կվերադառնա, ինձ անակնկալ կանի: Բայց օրերն անցնում էին, լուր չունեինք իրենից, մեզ էլ էին շատ ծնողների պես ասում, որ անտառներում են, բայց իրականությունն այլ էր»: Հիմա Աբովյանում ավագ դպրոցներից մեկում, որտեղ սովորել է Վահեն, նրա անունով դասասենյակ է անվանակոչվել, դպրոցում փառքի անկյունը երեխաներին պատմում է Վահեի ու նրա սխրանքի մասին, որ սերունդները չմոռանան, որ անուն առ անուն ճանաչեն նրանց, որոնց կյանքի գնով Հայաստանը շարունակում է ապրել:

Ծանրագույն օրերի միջով է անցել Վահեի ընտանիքը ու շարունակում է անցնել: Վերքը, որ վստահաբար երկար ժամանակ դեռ չի սպիանա, շարունակում է ցավեցնել: Սպիանալուց հետո էլ այն հանգիստ չի տալու ծնողներին, որոնք իրենց զավակներին են կորցրել, զավակներին, որոնց հայրերը պատերազմից չեն վերադարձել, կանանց, որոնց ամուսինները հայրենիքն ամենաթանկն են համարել: Իսկ ընտանիքին Վահեից հետո ապրելու ուժ տալիս է նրա կրտսեր եղբայրը: «Պետք է հանուն նրա ապրենք, ուժեղ լինենք, որ հանկարծ նա չկոտրվի, չէ՞ որ ինքն էլ իր եղբորն է կորցրել: Նաև հույսս չեմ կտրում, որ մի օր հանդիպելու ենք մեր երեխաներին: Իրենք չեն գալու, բայց մենք ենք գնալու իրենց մոտ, այդ հույսն է ապրեցնում»:

Հ. Գ. - Վահե Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WP