«Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ»․ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել ադրբեջանական հռետորաբանության վերաբերյալ։
«Բաքվից ստացվող կեղծ տեղեկատվությամբ Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ, մեղադրում է միակ երկրին, որն ամենաշատը կցանկանար խուսափել դրանից», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այժմ ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների։
«Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստանին են մեղադրում էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում: Եթե ուշադիր նայենք, շատ ընդհանուր տարրեր կգտնենք և նմանություններ կտեսնենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունների հետ, և կարծում եմ, որ պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից 6 ամիս առաջ»,– ասել էր նա: