Մեքսիկայում գազի ցիստեռնի այրվելու հետեւանքով 15 մարդ է տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեքսիկայի Տոնալա քաղաքում գազի ցիստեռնի այրվելու հետեւանքով 15 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Հալիսկո նահանգի փրկարարներին:
Նշվում է, որ խափանվել են ցիստեռնի արգելակները, որից հետո այն բախվել է էլեկտրասյանը: Սյունն ընկել է, իսկ արտահոսած վառելիքը բռնկվել է:
Միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզից ոչ հեռու, որտեղից բոլորին շտապ տարհանել են: Այրվել են նաեւ մոտակայքում կայանված մեքենաները, տուժել են այդտեղ գտնվող բիզնես օբյեկտները:
Դեպքի վայր ժամանակ հրշեջները կրակի դեմ պայքարել են մոտ 40 րոպե:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



