Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի առնչությամբ: Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ահաբեկչության, մասնավորապես «Իսլամական պետության» և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



