Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ար­դյո՞ք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սալ­տո­ներ անող Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը ապա­գա կու­նե­նա. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանը մեծ է՝ բոլորին կհերիքի. Փաշինյանը աղետի եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանին պետք է վերահսկողություն Հայաստանի տարածքի 40 կիլոմետրանոց հատվածի վրա՝ իր էքսկլավի՝ Նախիջևանի հիմնական մատակարարումները ապահովելու համար: Գրեթե կես միլիոն ադրբեջանցիներ են ապրում այդ տարածքում, որը գտնվում է ոչ այնքան բարեկամ Հայաստանի և Իրանի միջև, իսկ Թուրքիայի հետ կապված է միայն մի բարակ շերտով։ Հայաստանը, պետք է արժանին մատուցել նրան, լավ է դիմանում և ոչ մի պատրվակով թույլ չի տալիս վերսկսել 90-ականների սկզբին ընդհատված «Զանգեզուրի միջանցքով» ցամաքային հաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է հենց անգամ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, նրան թվում է, թե դրանով խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Բայց անցած ամառ նրա հակառակորդ Իլհամ Ալիևն ասել է, որ «միջանցքը միանշանակ լինելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզի, թե չուզի»։ Դա ինքնաբերաբար երկու երկրներին կանգնեցնում է պատերազմի շեմին, ընդ որում՝ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այլ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի համար։ Կա այնպիսի զգացողություն, որ Ադրբեջանը վաղուց ինչ-որ «մարդասիրական դրոշի» տակ կմտներ Հայաստան և միջանցք կկտրեր դեպի Նախիջևան, բայց Ռուսաստանի կարծիքը, նաև Գյումրու ռազմաբազան կաշկանդում են նրան:

Կարելի է հասկանալ նաև Ալիևին: Չէ՞ որ նա ուժով լուծեց տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Իսկ ռազմական հաղթանակներից հետո երկրների ղեկավարները հազվադեպ են դադարում, ինչպես հայտնի է՝ ախորժակը ուտելիս է բացվում։ Իսկ Բաքուն դեռ չի ավարտել իր ուտելը։ Լեռնային Ղարաբաղը, թեև դա ամենամեծ խնդիրն էր, բայց հեռու է Երևանի և Բաքվի միջև միակ խնդիրը լինելուց, իրավիճակը շատ է բարդացել։ Կա Արծվաշենի հայկական անկլավը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի դա, ըստ հանրապետության ղեկավարության, Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական տարածքներ է օկուպացրել։

Ադրբեջանն այս մասին ոչինչ չի ուզում լսել և իր հերթին պահանջում է իր իրավասությանը վերադարձնել իրենը համարող Քարքի, Բարխուդարլի, Սոֆուլու, Վերին Ասքիպարա և մի քանի այլ բնակավայրեր։ Մինչև որոշակի պահ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ հիմնախնդիրը լուծել և Ադրբեջանին մի քանի գյուղ տալ հյուսիսում՝ Տավուշի մարզում։ Պաշտոնապես այդ ընթացակարգը կոծկվելու էր որպես Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փորձ, որը, ինչպես Հայաստանի ղեկավարությանն է թվում, կօգնի պահպանել երկրի ինքնիշխանությունը։ Բայց, առանց սահմանազատման և սահմանագծման, Ալիևը չի համաձայնում ստորագրել որևէ համաձայնագիր, ընդ որում՝ սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, հակառակ դեպքում դա չի լինի: Ինչ-որ պահի Փաշինյանը դա հասկացել է և վիճելի գյուղերից մեկում կայացած հանդիպմանը հայտարարել սահմանազատման գործընթացի «գործնական փուլին» անցնելու մասին։

Ի պատասխան տեղի բնակիչների արդարացի առարկություններին՝ նա ասել է. «...Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է լինելու։ Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի վերջում»։ Փաշինյանի նման պարտվողական տրամադրությունն առաջացել էր Ստոլտենբերգի հետ զրույցից հետո, որը կոչ էր արել շուտափույթ ձևակերպել խաղաղության պայմանագիրը։ Կովկասյան շրջագայության շրջանակում նա, հավանաբար, Փաշինյանին որոշակի բարիքներ է խոստացել Ադրբեջանին տարածքային զիջումների դիմաց։ Հայաստանի ղեկավարը, կարծես, հետևեց ՆԱՏՕ-ի խորհրդին և ոտքը բարձրացրեց անդունդի վրա, բայց ժամանակին կանգ առավ։ «Այն, ինչ մերն է, մերը կմնա, իրենցը՝ իրենցը»,- անսպասելիորեն հայտարարեց նա վիճելի գյուղերը Ադրբեջանին հանձնելու հերթական պահանջից հետո։

Եվ դա տեղի ունեցավ սահմանամերձ գյուղացիներին նոր պատերազմով սպառնալուց ընդամենը մի քանի օր անց։ Միայն Փաշինյանն է ընդունակ նման ռազմաքաղաքական սալտոների: Միանգամից մի քանի պրոցեսներ են ընթանում, և բոլորն էլ, այսպես թե այնպես, կարող են նոր հակամարտություն հրահրել, ընդ որում՝ հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի համար։ Երևանը սկսել է ինտենսիվ զինվել, առաջին հերթին՝ Ֆրանսիայի օգնությամբ։ Խոսվում է Ֆրանսիայից սպառազինության մատակարարման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության վերաբերյալ։ Հայաստանը կապեր է հաստատում նաև Հնդկաստանի հետ՝ առաջին հերթին հետաքրքրվելով տեղի ռազմարդյունաբերական համալիրով։ Հայկական իսթեբլիշմենթի երազանքները ներառում են Դելի-ԵրևանՓարիզ առանցքի ստեղծումը՝ ի հակադրություն Բաքու-Անկարա-Իսլամաբադ առանցքի: Սակայն հնդկացիների և ֆրանսիացիների հետաքրքրությունը այդ սխեմայի նկատմամբ խիստ կասկածելի է։

Դա հատկապես վերաբերում է Հնդկաստանին, որը միշտ հայտնի է եղել արտաքին քաղաքականության մեջ իր բացառիկ պրագմատիզմով և սեփական շահերի վրա կենտրոնացած լինելով։ Դելիի ինչի՞ն է պետք հեռավոր Հայաստանը, եթե մոտակայքում էլ շատ խնդիրներ կան: Երկրորդ գործընթացը, որը Փաշինյանը զգուշորեն առաջ է մղում, կապված է Ռուսաստանից շարունակվող օտարման հետ։ Առայժմ Գյումրիից բազան դուրս բերելու մասին խոսք չկա, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարն ունի բոլոր հնարավորությունները՝ գործը դրան հասցնելու։ Գաղափարն այն է, որ, առանց Կրեմլի հետ կապերը քանդելու, Փաշինյանին չեն ընդունի Եվրոպայի բաղձալի բարձր օղակներում։ Նախ՝ բաժանվեք Ռուսաստանից, իսկ հետո մենք կխոսենք ձեր ապագայի մասին. Արևմուտքի հռետորաբանությունը պարզ է և հասկանալի:

Փաշինյանը մեթոդիկորեն մոտենում է դրան, նա վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և Հայաստանում արգելափակել MIR քարտերը։ Բայց արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը ապագա կունենա: Ադրբեջանը հանգիստ չի նայի Հայաստանի աճող ռազմական հզորությանը, եթե, իհարկե, այդ աճն ընդհանրապես լինի։ Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության ընդհանուր անհանգիստ վիճակը՝ նա կարող է հերթական խառնաշփոթը սկսել Հայաստանի սահմանին, որը ժամանակի ընթացքում թեժ փուլի կանցնի: Եվ այդ ժամանակ Փաշինյանը անգամ չորս գյուղով չի պրծնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Հորոսկոպ․ կենդանակերպի 3 նշան, որոնց համար աշունը հաջողություն կբերիԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով