Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես «քուչի տղա» չեմ, ես քաղաքացի եմ. Աշոտ Բլեյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մխիթար Սեբաստիացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին հաճախ կարելի է տեսնել հեծանիվով Բաղրամյանի ցույցերին: Լսելով Past.am կայքի անունը՝ նա մեզ ասաց.

«Փաստ է, որ ունենք խաղաղ հանրահավաք, փաստ է, որ խաղաղ հանրահավաքը հենց նրա համար է, որ Ոստիկանությունը պաշտպանի, փաստ է, որ այդ խաղաղ հավաքը որևէ օրինական ձևով անհնար է ցրել: Լավ է, որ Երևան քաղաքում հիմա կա մի փողոց՝ Բաղրամյան փողոցը, որտեղ հազարավոր քաղաքացիներ արտահայտվում են»:

Հարցին՝ ո՞ւր հասավ շարժումը, Բլեյանը պատասխանեց. «Շարժումը նրանով է շարժում, որ այն կենդանի օրգանիզմ է, որը մարմին և գլուխ ունի, աճում է, փորձ հավաքում և այլն: Ես տեսել եմ շարժում, ես գիտեմ, որ մի բան է քո ցանկությունը, մեկ այլ բան՝ իրականությունը: Իսկ ո՞վ ասաց, որ շարժումը պետք է բոլորի ցանկությունները կատարի: Մենք՝ քաղաքացիներս ենք ստեղծում շարժումը, այն իր մեջ ունի լիցքեր»: Պարոն Բլեյանը դեմ է, երբ սկսում են տարանջատել՝ քաղաքակա՞ն է պայքարը, թե՞քաղաքացիական:

Նա մասնավորապես ասում է. «Չի կարելի բաժանել այդ հարթությունները: Ով նման բան անի, կձախողվի: Քաղաքացիներով քաղաքական համակարգ ենք ստեղծել, պետությունը քաղաքական կազմակերպություն է, կառավարումը քաղաքական գործընթաց է: Ինչի՞ համար է այս շփոթը: Այսօր մեր առաջ դրված է քաղաքական խնդիր, որովհետև այն կապ ունի յուրաքանչյուրիս հետ: Իշխանությունն՝ իր նախագահով, Ազգային ժողովով, կառավարությամբ պետք է մասնակցի դրա լուծմանը: Հնարավոր է նաև, որ դատական համակարգը մասնակցի: Ստացվեց, որ ամբողջ պետական համակարգը պետք է ցույց տա իր ընդունակությունը:

Հայաստանում հաստատված սակագները թույլ չեն տալիս մարդկանց ապրել իրենց հայրենիքում, թույլ չեն տալիս բավարարել տարրական կարիքները: Բա էլ քաղաքական համակարգը ինչի՞ համար է, որ քաղաքացիների կյանքը չի ապահովում: Հիմա ես և դուք գո՞հ ենք էլեկտաէներգիայի վիճակից՝ որպես սպառող: Շատ դժգոհություններ կան. ո՛չ գնից ենք գոհ, ո՛չ որակից, նաև մեր կարգավիճակից, որ չենք կարողանում սեփական իրավունքները պաշտպանել»:

Անդրադառնալով աուդիտ անցկացնելու որոշման մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ի՞նչ աուդիտ, դա ի՞նչ խնդիր է: Գոյություն ունի ընկերությունների աուդիտի մասին օրենք, համաձայն որի՝ մասնավոր ընկերությունները դա անց են կացնում: Ուրիշ բան, եթե լիցենզիայի մասին պայմանագիրը, որով լիցենզիա է տրվել, նախատեսում է նման բան: ես ծանոթ չեմ և չեմ կարող ասել: Այստեղ խոսքը բոլորովին էլ աուդիտի մասին չէ, խոսքը այն մասին է, որ Հայաստանում գործող մի անհասկանալի մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պաշտպանում է թալանչիների շահերը, այլ ոչ թե ժողովրդի: Ժամանակն է, որ այդ պետական մարմին կոչվածը չլինի, դուրս գա մեր միջից: ՀԾԿՀ-ն դարձել է միջնորդ:

Պետք է լինեն նորմալ շուկայական հարաբերություններ, Հայաստանում պիտի գործի մի քանի էլեկտրացանց, որ մրցակցություն լինի, օրինակ՝ ինչպես եղավ բջջային հեռախոսակապի, ինտերնետի շուկայում: Քաղաքացին էլ չի հանդուրժում այս վիճակը, և նրան պետք չէ լռեցնել, նրա իրավունքը պետք է պաշտպանել: Շարժումը պետք է իշխանություններին, եթե նրանք ուզում են բարեփոխումներ անել: Այս շարժումը ստեղծվել է փողոցում, բայց ոչ երբեք քուչում: Ես չեմ կարող քուչում կանգնել: Այս հանգամանքը պետք է կարողանալ տարբերակել: Ես «քուչի տղա» չեմ, ես քաղաքացի եմ»:

Վերջում Աշոտ Բլեյանը կոչ արեց ոգևորել շարժումը և «չկռռալ»:

Լևոն Փանոսյան

Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են