Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ակտիվիստի և առգրավել նրա մոտ եղած կռփազենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները այսօր ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ և կռփազենքն էլ գտել է փողոցում:
Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



