Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ` հունվարի 20-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը: Այո, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, ստիպված եք հարմարվել բավականին անցանկալի հանգամանքների: Բայց դուք չեք կորցնում վստահությունը, որ իրավիճակը կարելի է փոխել: Դուք իրավացի եք: Պարզապես պետք է համբերատար լինել, որովհետև օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կսկսի հարթ ընթանալ: Գնումներ կատարեք երեկոյին հնարավորս մոտ ժամերին: Որքան ուշ` այնքան հաջող կլինեն դրանք: Հաջող ընթացք կունենան նաև հնարավորինս ուշ ժամերի ռոմանտիկ ժամադրությունները: Ամուսնացած Խոյերին սպասվում է հաճելի երեկո մտերիմ մարդկանց շրջապատում:

Ցուլ: Օրը բարենպաստ է գործնական բանակցությունների, հնարավոր գործընկերների հետ հանդիպումների համար: Խելացի ինքնագովազդը կօգնի նրանց վրա լավ տպավորություն գործել: Կարելի է մեկնել ուղևորությունների, այդ թվում և միանգամայն անծանոթ երթուղիներով: Սիրահարված Ցլերը կըմբոշխնեն իրենց կեսի հետ հարաբերությունների ներդաշնակությունը, իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչները կսքանչանան ընտանեկան երջանկությամբ: Միայնակներին, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում, որովհետև լավ իմաստով ճակատագրական հանդիպման հավանականությունը շատ մեծ է:

Երկվորյակ: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվեք օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում ձեզ համար ավելի հեշտ է կենտրոնանալ խնդիրների վրա և խուսափել սխալներից: Ավելի ուշ դադարում եք ուշադիր լինել, հեշտությամբ շեղվում եք բուն խնդիրներից, թուլանում է գործնական ակտիվությունը: Այնպես որ, օրվա երկրորդ կեսին չարժե լուրջ ծրագրեր կազմել: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, ընդ որում` այդ վեճերի պատճառները մնացել են հեռու անցյալում և հեշտ չէ դրանք հարթելն ու վերացնելը: Ձեզ կօգնի հումորի զգացումն ու շրջապատի մարդկանց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը:

Խեցգետին: Ամեն ինչ այսօր գալիս է ձեր ձեռքից: Կարևոր է, որ ականջ չկախեք այն մարդկանց, ովքեր պնդում են հակառակը կամ փորձում են շեղել ձեզ ճանապարհից: Կարելի է ձեռնարկել աշխատանքային նոր ծրագրերի: Կարելի է այդ գործերում ներգրավել նաև հին դաշնակիցներին: Դուք հաջողությամբ լեզու կգտնեք համախոհների հետ, նրանց խուրհուրդների շնորհիվ շատ արագ կհասնեք հաջողությունների: Օրը նպաստավոր է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ճիշտ է, դուք ընդգծված ռոմանտիկ տրամադրություն չունեք այսօր, բայց հենց այդ ռացիոնալիզմը կօգնի հաղթահարել երկվություններն ու տարաձայնությունները, որոնք կարող էին փչացնել տրամադրությունը:

Առյուծ: Օրվա առաջին կեսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կանանց շրջապատում: Այդ Առյուծները հեշտությամբ լեզու կգտնեն գործընկերների հետ, կկարողանան ոչ ֆորմալ իրավիճակներում հաջողությամբ հարցեր քննարկել ղեկավարության հետ: Ինչ վերաբերում է մյուս Առյուծներին, ապա նրանք ևս առիթ չեն ունենա կյանքից բողոքելու, քանի որ հաջողությունների հասնելու շանսերն այսօր մեծ են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է կենսական ներուժի նվազում և ինքնազգացողության վատացում: Ձեր տրամադրության վրա, սակայն, դա չի ասզդի: Դուք կպահպանեք լավատեսությունը և կենսասիրությունը, հաճույքով կշփվեք մտերիմների հետ: Պարզապես երեկոյան աշխատեք շատ չծանաբեռնել ձեզ գործերով:

Կույս: Օրը սովորական չէ, բայց կուրախացնի ձեզ: Առաջին հերթին լավ լուրերով: Դուք կիմանաք, որ վաղուց անհանգստացնող խնդիրների լուծումը սարերի հետևում չէ, հնարավոր է` ստանաք նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Կհարթվեն աշխատանքային հին կոնֆլիկտները: Ձեր նրբանկատությունը կօգնի հաղթահարել հակամարտությունը, որ խանգարում էր աշխատանքային նորմալ գործընթացին: Կարելի է ազատություն տալ երևակայությանը, փորձել անձնական կյանքում նոր բան մտցնել: Ձեր ստեղծագործական ներուժը բարձր է, կանխազգում եք` ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Այդ պատճառով էլ բոլոր փոփոխությունները օգտակար կլինեն:

Կշեռք: Ծովի մոտ լավ եղանակի սպասելու հարկ չկա: Օրը, կարծես, գործելու և վճռական գործելու համար է: Լավ են անցնում գործնական թեմաներով բանակցությունները` առաջին հերթին նոր գործընկերների հետ համագործակցության շուրջ: Կա հին ֆինանսական խնդրի լուծման հավանականություն, չի բացառվում հին պարտքի վերադարձ: Մեծ է ձեր հանդեպ ոչ անտարբեր մարդկանցից լավ լուրեր ստանալու հնարավորությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկվող քայլերը կնպաստեն անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններին: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չեք ունենա, դուք այսօր գերազանց մարզավիճակում եք:

Կարիճ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Դրանից պետք է առավելագույնս օգտվել` նպատակների իրագործման համար: Բայց իրավիճակն աստիճանաբար կփոխվի, ցավոք, ոչ դեպի լավը: Կեսօրին մոտ արդեն հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, որոնք հարթել դժվար թե հաջողվի: Երեկոն իր հետ կբերի ընտանեկան անհամաձայնություններ և վեճեր փողի շուրջ: Կարիճ ծնողներից կպահնջվի մեծ համբերություն` երեխաների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Իմիջի հետ կապված փոփոխություններն անցանկալի են: Դրանց արդյունքները ձեզ չեն գոհացնի, իսկ շրջապատի համար էլ, դժվար թե, հաճելի լինեն:

Աղեղնավոր: Ամեն ինչ լավ է, անհանգստանալու և ալեկոծվելու պատճառներ չկան: Մտահղացումները, այդ թվում և ամենահամարձակ, հեշտությամբ են իրագործվում, ընդ որում` նույնիսկ այն դեպքերում, երբ դուք հստակ պատկերացումներ չունեք դրանց իրագործման ճանապարհների մասին: Նորարարությունները հաջողությամբ են պսակվում, փայլուն լուծումները տրվում են ժամանակին: Հեշտությամբ եք լեզու գտնում մտերիմների հետ, լավ եք հասկանում, թե նրանք ինչ են ակնկալում ձեզնից և աշխատում եք հուսախաբ չանել նրանց, ինչը ձեզ հեշտությամբ է հաջողվում: Այսօր ձեզ կհաջողվի նաև վերջ դնել ռոմանտիկ հարաբերությունները փչացրած թյուրիմացությանը:

Այծեղջյուր: Հնարավոր են ֆինանսկան խնդիրներ և անհաջող գնումներ: Ցանկալի չէ բիզնեսում ներդրումներ կատարելը, օրը հարմար չէ առևտրական գործունեություն ծավալելու համար: Խորհուրդ է տրվում կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա,: Ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել ձեզ կհաջողվի երեկոյան մոտ և հենց այդ ժամանակ կարելի է քննարկել ամենակարևոր հարցերը: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը չեզոք է, մտերիմների հետ տարաձայնությունները քիչ հավանական: Կարելի է մեկնել նախապես ծրագրած ոչ երկար շրջագայությունների:

Ջրհոս: Օրը նպաստավոր է, նրա սկիզբը խոստանում է գործերի և համարձակ ձեռնարկների հաջող իրականացում: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբ: Դուք շատ արագ եք դաշնակիցներ գտնում, անսխալ կողմնորոշվում եք անգամ այն մարդկանց հարցում, որնց տեսնում եք առաջին անգամ: Տեղեկություններին, որոնք կստանաք այսօր, պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանց մեջ կլինեն այնպիսիները, որոնք օգտակար կլինեն ձեզ: Աստիճանաբար կսկսի հասկանալի դառնալ նաև իրավիճակը, որից չեք կարողացել գլուխ հանել վերջին մի քանի շաբաթներում: Մի քանի օրից ձեզ պարզ կլինի, թե ինչպես պետք է վարվել:

Ձկներ: Օրվա առաջին կեսը նպաստավոր կդասավորվի նրանց համար, ովքեր ծրագրել են զբաղվել երևակայություն, ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերով: Սահմանափակվածությունը ճնշում է, շատ Ձկների նեղ է թվում իրենց կյանքի սովորական շրջանակը: Օրվա երկրորդ կեսին կարելի է անցնել գործնական բանակցությունների, աշխատանքային և ֆինանսական ակտուալ խնդիրների քննարկման: Օրվա այս ժամանակահատվածը նպաստավոր է կառուցողական երկխոսության համար: Ուշադրություն դարձրեք հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունների զարգացման ընթացքին: Դուք այսօր հակված եք կրկնել այն սխալները որոնք քանիցս հանգեցրել են որոշակի խնդիրների: Ժամանակն է սրբագրելու այդ պահվածքը: 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ