Ռուսաստանն ու Չինաստանը երկխոսություն կսկսեն եվրասիական անվտանգության շուրջ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են երկխոսություն սկսել եվրասիական անվտանգության շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրասիական անվտանգության ձևավորման խնդիրը դրված է: Նախագահ Պուտինը դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նշեց: Եվ ես ու իմ չինացի ընկերները պայմանավորվեցինք երկխոսություն սկսել այս հարցում մեր մյուս համախոհների ներգրավմամբ»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցություններից հետո:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ուղղված են Եվրասիայում անվտանգության ամրապնդմանը։
«Երկար ժամանակ կար եվրաատլանտյան անվտանգության կառույց՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, իհարկե, նաև ԵԱՀԿ-ի, բայց նա իրեն հանում է համապատասխան կառույցների ցանկից, որոնց շրջանակներում հնարավոր է բովանդակալից բանակցություններ վարել և պայմանավորվել. մի բան, որը հիմնված է շահերի հավասարակշռության վրա»,- հավելել է ռուս նախարարը: