ԻՊ-ն հաստատել Է «Ջիհադիստ Ջոնի» մահվան մասին հաղորդումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական հանդեսը հավաստել Է «Ջիհադիստ Ջոն» հորջորջվող բրիտանացի զինյալի մահը, որն սպանվել Է անցյալ տարվա նոյեմբերին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խմբավորումը ջիհադիստի, որի իսկական անունը Մոհամեդ Էմվազի Է, մահախոսականը հրապարակել Է Dabiq առցանց-հանդեսում:
Նոյեմբերին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել Էր, թե Պենտագոնում համոզված են ԻՊ-ի դիրքերին հասցված ավիահարվածի հետեւանքով Էմվազիի զոհվելու հարցում:
Այն ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հայտնել Էին, որ «Ջիհադիստ Ջոնը» գտնվում Էր ավտոմեքենայում, որը խոցվել Է անօդաչուի արձակած հրթիռով: ԻՊ-ի մահախոսականում այս տեղեկատվությունը հաստատվում Է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



