Մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, մտածելակերպը, կկիրառվեն ասույթներ, առած-ասացվածքներ: Բեմական հագուստն ու բեմական ձևավորումը նույնպես կլինեն համապատասխան մոտիվներով:
Կծեգ (կծիկ) խորհրդանշական վերնագիրն ընտրվել է՝ որպես տեղահանվածների մշակույթի հավաքական բնութագրիչ։ Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրվել են տարբեր վայրեր՝ քանդելով դարեր շարունակ կենսունակ այդ կծիկը: Բարբառների այդ կծիկը նաև միասնություն ու համախմբվածություն է բնորոշում։
Ծրագրի մեկնարկի հոլովակին կարելի է ծանոթանալ այս հղումով: