Յուրա Մովսիսյանը պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ
ՖՈՏՈՀայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հունվարի 20-ին պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ , «Ռեալ Սոլթ Լեյքի» թվիթերյան պաշտոնական էջը մեջբերել է Մովսիսյանի խոսքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Այստեղ եմ չեմպիոնական տիտղոս նվաճելու համար, չեմ եկել հանգստանալու»:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» է տեղափոխվել մոսկովյան «Սպարտակ»-ից»: Ամերիկյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը: Այստեղ նա հանդես է գալու վարձակալական հիմունքներով: «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հայ ֆուտբոլիստը խաղացել է նաեւ 2007-2009 թթ.: Այդ ընթացքում մասնակցել է 60 խաղի, խփել 16 գոլ:










1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



