Զիդանի առաջին կոնֆլիկտը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի միջեւ կոնֆլիկտ է առաջացել:
Marca-ի համաձայն՝ ուեսլցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի պատճառով Զիդանը Խամեսին ու իսպանացի Խեսեին նախավարժանք կատարելու է ուղարկելԽիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում: Կոլումբիայի հավաքականի առաջատարը դժկամությամբ է կատարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի հանձնարարությունը, ինչի պատճառով Բեյլին փոխարինել է Խեսեն: Նշվում է, որ Զիդանը դժգոհ է Խամես Ռոդրիգեսի խաղից ու նրա՝ աշխատանքի վերաբերյալ վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ ֆրանսիացու գլխավորությամբ Արքայական ակումբն անցկացրել է 2 խաղ՝ խփելով 10 գոլ (5:0, 5:1):
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



