Էրդողանը մեղադրանք է ներկայացրել իրեն մեղադրած ընդդիմադիր գործչի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Գյորսել Թեքինի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի կողմից դատարանին ներկայացրած մեղադրական դիմումի մեջ նշվում է, որ Թեքինը 2016 թվականի հունվարի 15-ին մեղադրել է նախագահին «արդարադատության համակարգի վրա ազդելու, մաֆիայի առաջնորդի միջոցով ակադեմիկոսներին սպառնալու» մեջ: Փաստաբանի համոզմամբ` նման մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, ուստի զրպարտության համար Թեքինը պետք է մեղավոր ճանաչվի Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



