ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կանեվրան հունվարի 24-25-ին այց կկատարի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան:
Այցի շրջանակում ծրագրվում է հանդիպումներ Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաեւ այլ պաշտոնական անձանց հետ:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, այլ հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



