Թուրքիայում սյանը ճոպանուղու խցիկի բախման հետևանքով՝ զոհվել է 1, վիրավորվել 10 մարդ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական Անթալիայի Կոնյաալթի շրջանում ընկել է ճոպանուղու հենակետերից մեկը։
Ճոպանուղու խցիկը հարվածել է ժայռոտ տեղանքին։ Դրա մեջ եղել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է թուրքական Sözcü Gazetesi պորտալը։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, փրկարարական խմբեր և բուժօգնություն։ Բժիշկները պարզել են, որ մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել։ Խցիկը փլուզվել է։
Անկման պատճառն առայժմ անհայտ է։ Նշվում է, որ ճոպանուղին գերբեռնված է եղել Իդ ալ-Ադհա իսլամական տոնի պատճառով։
Ականատեսներից մեկի խոսքով՝ ինքը պայթյունի նման մի ձայն է լսել, որից հետո ճոպանուղին ուժգին ցնցվել է։
Տեսանյութը՝ այստեղ։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



