Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա․ Պենտագոնի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի լիակատար աջակցության վրա Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։
«Օսթինը հասկացրել է, որ Իսրայելը կարող է հույսւ դնել Միացյալ Նահանգների լիակատար աջակցության վրա՝ Իրանի և տարածաշրջանում նրա պրոքսի ուժերի կողմից ցանկացած հարձակումից պաշտպանվելու հարցում», - ասվում է հայտարարության մեջ:



