Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը ՀՀ 13-րդ վարչապետն էր և կառավարությունը ղեկավարել է 29 ամիս: Այդ ժամակահատվածն աչքի է ընկել ինչպես երկրի ներքին կայունությամբ, այնպես էլ տնտեսության մի շարք ուղղություններով արձանագրված աճով:

Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի՝ Հ. Աբրահամյանի պաշտոնավարման առաջին տարում նվազել է աղքատության ցուցանիշը՝ կազմելով 30%: Նվազման միտումը պահպանվել է, և 2015-ի տարեվերջին աղքատության ցուցանիշը նվազել է ևս 2%-ով՝ հասնելով 28%-ի:

Դրական զարգացումներ են արձանագրվել նաև գյուղատնտեսության ոլորտում. 2013 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 919.9 մլրդ դրամ, 2015-ին՝ 1.2 տրիլիոն դրամ. երկու տարվա կտրվածքով ոլորտում գրանցվել է 9% աճ:

Կտրուկ աճել է կենսաթոշակի միջին չափը՝ 2013 թվականի 29.122 դրամից 2015-ին հասնելով 40.441-ի:

Կառավարության առաջնահերթություններից էր նաև հանրապետության սահմանային գոտու զարգացումը: Վարչապետ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և նախատեսվում է այդ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական գործունեությունն սկսել է ՀՀ անկախության առաջին շրջանից, երբ 1995 թ. ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստանձնել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996-1998 թթ. Արտաշատի համայնքապետն էր։ 1998 թվականին նշանակվել է Արարատի մարզպետ։

Հովիկ Աբրահամյանը 2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար ու որպես գերատեսչության ղեկավար ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմում։

Նրան էին հանձնվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության պարտականությունները։ 2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։

2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: 2012 թվականի մայիսի 31-ին Հովիկ Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

c9df842e862ee961fbecd375ec0e3bdc.jpg&w=780

Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն Մարուքյան