«Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում ընտանիքի հետ հանգստից լուսանկարներ է հրապարակել է: Լուսանկարներին կրց գրել է. «Ես ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել, ցույց տալ այն երկրները, որոնք նրանք նախկինում չեն տեսել: Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
Եվ դա այնքան երջանկություն է ՝ ծնվել հենց այս ընտանիքում, սիրում եմ մինչև լուսին և լուսնից ետ:
Թող յուրաքանչյուր մարդ, ով այժմ տեսնում է այս գրառումը, իրականանա ևս մեկ նվիրական երազանք ամեն»:
Նշենք, որ վերջին օրերին Գոհար Ավետիսյանը ծնողների և որդու հետ մեկնել է Մալդիվներ: