Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակը
ՄՇԱԿՈՒՅԹՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի Նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



