Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թ.-ին բյուջեի կատարողականի քննարկումների, իշխանությունների մատնանշած տնտեսական աճի, բայց դրա դրական միտումները մեր կյանքում չզգալու, ԵՄ տնտեսական սպասվող աջակցության և այլ հարցերի մասին «Փաստը» զրուցել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, կառավարությունն ամփոփում է 2023 թ.-ի ծրագրերը։ Քննարկվում է բյուջեի կատարողականը: Ի՞նչ արվեց ու չարվեց նախորդ տարի:

-«Բյուջե 2024»-ում արդեն բացակայում էր Արցախին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, իսկ «Բյուջե 2023»-ով կար, բայց ի՞նչ արեցին: Իշխանությունները խոսում են տնտեսական աճից, որի կառուցվածքն ու որակը շատ խնդրահարույց է, բայց չեն խոսում պետական պարտքի սրընթաց աճից: Տնտեսագիտության մեջ կանոն կա, որ երկար փողով ֆինանսավորում են երկարաժամկետ ակտիվները՝ եկամտաստեղծ ուղղությունները, բայց այս մարդիկ, բյուջեի աջակցության պարտքեր վերցնելով, երկիրը թաղել են պարտքերի տակ: Շատ կոնկրետ ուղղություններ կան, որոնք պետք է դառնան քննարկման նյութ, օրինակ՝ 2022 թ.-ին, երբ այդ բյուջեն ընդունում էին, իշխանություններն ամեն հնարավոր բարձրախոսով ասում էին, որ շուրջ 46 տոկոս աճել է ՊՆ-ի բյուջեն, հետո Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո պնդում էին մոդուլային զորանոցների մասին, որոնք կային կամ ճանապարհին էին: Հիմա կա՞ն: Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարմամբ տարին փակեցին: 2023 թ.-ը, անկախ բյուջեի կատարողականի գնահատումներից, պետք է որակել որպես մեծ կորստի, ամոթի և ողբերգության տարի: Արցախի հանձնումը, արցախցիների նկատմամբ թշնամու ցեղասպանական գործողություններն ու աղետը Երևանից հեռադիտակով նայող կառավարությունը պետք է ոչ թե բյուջեի կատարողականից խոսի, այլ ամոթից, իսկ ավելի ստույգ՝ չխոսի և լուռ հեռանա առհասարակ:

-Խոսվում է տնտեսական աճի, միջին աշխատավարձի բարձրացման, երկու տոկոս գնաճի մասին: Իրականում ինչպիսի՞ պատկեր ունենք, և ինչո՞ւ քաղաքացիներն իշխանության նշած տնտեսական դրական ցուցանիշները չեն տեսնում, հակառակը՝ սկսել ենք վատ ապրել:

-Համաձայն պաշտոնական վիճակագրության, մակրոտնտեսական ցուցանիշները շատ գեղեցիկ են՝ տնտեսության ակտիվության ցուցանիշն այս հունվար-փետրվարին 2023 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13,6 տոկոսով, գներն ընկել են, առևտուրն անցել է 24 տոկոսը, իսկ արտահանում-ներմուծումը անգամներով ավելացել է, բայց չգիտես ինչու, մարդիկ լավ չեն ապրում, մնացել են նույն խնդիրների առաջ, ավելացել են անվտանգային ծանրագույն հարցերն ու ապագայի նկատմամբ անորոշությունը:

Բայց որ նայում ենք այդ ցուցանիշների կառուցվածքին, պատկերը սկսում է պարզվել՝ անգամներով աճել են ռեէքսպորտի հաշվին, դրա տնտեսական օգուտների չնչին մասն է մնում ՀՀ-ում, բայց դրանք ցուցանիշների վրա ահռելի ազդեցություն ունեն: Այնպես որ, հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերը իրարից այսքան ցցուն երբեք չեն տարբերվել: Եվ հետո, մեր երկրում տնտեսական աճերը ներառական չեն, և դրանից չեն օգտվում իրենց սառնարանի դուռը բացող մեր քաղաքացիները: Նորից թանկացել են հագուստը, կոշիկը, տրանսպորտը, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, միայն 38 տոկոսով բարձրացել է բենզինի արժեքը: Գների նվազում կա սննդամթերքի որոշ տեսակների, հատկապես այն մթերքի մեջ, որոնք ներմուծվում են, կամ ներմուծվում է դրա հումքը, օրինակ՝ հացաբուլկեղենը, ալ յուրը, որոնց մեծ մասը ներմուծվում է ՌԴից, իսկ ռուբլու փոխարժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է ապրել: Փոխարժեքի տատանումները, մասնավորապես՝ դրամի արժևորումը մեծ հարված է հասցնում արտահանման սեգմենտին՝ մասնավորաբար տեղական արտադրությանը և ՀՀ փոխանցված տրանսֆերտներին: Եթե գնահատենք մեր տնտեսության վիճակը, կարելի է ասել՝ տարերային և շիկացած:

-Թոշակի բարձրացում չի սպասվում, մինչդեռ շատերին զարմանալի է ոստիկանների աշխատավարձի բարձրացումը, ընդ որում՝ քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ինչո՞ւ չի բարձրանում, օրինակ՝ զինծառայողների աշխատավարձը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Կա փաստ, որ թոշակն ավելի ցածր է, քան նվազագույն կենսապահովման զամբյուղը: Թոշակի բարձրացումը կենսականորեն կարևոր է, ոչ թե պետք է այս 6 տարվա ընթացքում մի ձեռքով մի քանի կոպեկ բարձրացվեր և մյուս ձեռքով մի փոքր ավելի թոշակառուի ձեռքից տանել, այլ պետք էր առաջանցիկ կենսաթոշակի բարձրացում: ՀՀ-ում թոշակառուն ապրում է աղքատ: Չկա մարդ, որ թոշակով կարողանա ապրել, բուժվել, տեղաշարժվել, իսկ ապրելն ու բուժվելը թանկացել են, ներդրվել են որոշ էլեկտրոնային խոչընդոտներ, իսկ տեղաշարժվելը վաղը կդառնա դժվար հաղթահարելի: Զինծառայողների աշխատավարձի բարձրացման մասին խոսող իշխանությունները, իրենց ծրագրում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հստակ ասողները որոշել են, որ ընտրանք պետք է անել, ատեստավորման գործիքի կիրառմամբ մի մասի աշխատավարձն ավելացրել են, մյուսներինը՝ ոչ, սրանով ստեղծել են անհավասար միջավայր:

Նույնը նաև կատարվեց ուսուցիչների հետ՝ բուհ ավարտած և պետական հանձնաժողովի կողմից ուսուցչի որակավորում և դիպլոմ ստացած մարդկանց ասացին՝ եկեք, նորից ատեստավորվեք: Սա անթույլատրելի է, ոչ թե պետք էր ատեստացիաներ անել, այլ շարունակական մասնագիտական զարգացումների սեմինարներ՝ տեղերում: Իսկ քանի՞ ոստիկան կանցնի այդ ատեստացիան, քանի՞սն են տիրապետում իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությանն ու Սահմանադրությանը: Թեկուզ հենց պարեկներին նայեք. եթե ձեռքից պլանշետը վերցնես, նրանց մեծ մասը ոչ մի իրավական ակտի հղում անել չի կարող: Ոստիկանների աշխատավարձի բարձրացումը զարմանալի չի, այլ օրինաչափ է այս պարագայում՝ միայն նրանք են մնացել որպես այս իշխանությունների հենարան:

-Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ նշվեց Արևմուտքի՝ Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին: Այս աջակցությունը նպատակ ունի «վերափոխելո՞ւ» մեր տնտեսությունը, թե՞ միջոց է սիրաշահելու Հայաստանին՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության շրջանակում:

-Իհարկե, հայտարարվեց, որ այդ եռակողմ հանդիպումը հիմնականում տնտեսական բնույթի է, բայց ամբողջությամբ վերաբերվում էր տարածաշրջանի քաղաքական կառուցվածքին, գերտերությունների ազդեցության գոտիներին և դրանց հնարավոր փոփոխություններին, որի համար Արևմուտքի որոշ կենտրոններ, մասնավորաբար հանդիպման կողմերը կարող էին քննարկել որոշակիության դիմաց դրամաշնորհների հարցը: Մինչ ապրիլի 5-ը իշխանությունները իրենց կցված լրատվամիջոցներով և այլ հարթակներով փորձում էին մեծ սպասում ստեղծել, հատկապես, որ նախընթաց շրջանում հայտարարվել էր շուրջ 3 միլիարդ հատկացնելու մասին: Բայց տվեցին խոստում, սա պետք է ֆիքսել, որ փող չեն տվել, այլ միայն խոստում, որ 4 տարվա ընթացքում կտրամադրվի 270 միլիոն դոլար:

Կարելի է ենթադրել, որ Արցախի կորուստն Արևմուտքի այդ կենտրոնները գնահատեցին այդքան ցածր, ինչը պետք է վիրավորեր հայկական կողմի ինքնասիրությունը: Հայերը միլիարդավոր դոլարների գույք, բնակֆոնդ, բիզնեսներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, կամուրջներ, ցանքատարածքներ և այլ չափելի ռեսուրսներ են թողել թշնամուն: Էլ չեմ ասում հոգևոր և մշակութային անչափելի արժեքները, պատմություն և կենսագրություն, գերեզմաններ ու սրբավայրեր: Այնպես որ, ապրիլի 5-ի հանդիպումն ու Հայաստան բերած խոստումը կարելի է համարել ձախողված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա