Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, իսկ ընթացիկ 2-3 ամիսներին՝ ավելի ինտենսիվ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում և փորձում հնարավոր բոլոր տարբերակներով անհասկանալի բացատրություններ տալ դրանց։ Հատկանշական է, որ փաշինյանական հռետորաբանությունը գրեթե կրկնօրինակում է այն շեշտադրումները, որոնք գերկարևոր են թուրքական քարոզիչների համար։ Մասնավորաբար, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնում որպես «անցած-գնացած» մի հին պատմություն՝ խորապես գիտակցելով, թե ինչ ռիսկեր են պարունակում իր կողմից հնչող թեզերը։

Նա վերջին շրջանում իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում հայոց պատմության այդ դառը դրվագի մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած մի դրվագ, ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։ Նա բավականին իներտ է վերաբերվում 1918-23 թվականների ջարդերին, ասես ուղղակի մի միջադեպ է պատմում Առաջին աշխարհամարտի տարիներից, օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտից, որն, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին (այս ճակատամարտում օսմանյան Թուրքիան շատ կասկածելի հաղթանակ տարավ Անտանտի զորքերի նկատմամբ. բրիտանացիները ջախջախվեցին Բոսֆորում)։ Կուսակցական վերջին մի քանի հանդիպումներում, որոնք առանձին կտորներով ներկայացվում են հանրությանը, Փաշինյանի հիմնական ասելիքը կապված է հայոց պատմության այս դրվագին։

Նա մի առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում Ցեղասպանության մասին՝ փորձելով «մաքրել» թուրքական հետքը։ Սա, ի դեպ, տևական ժամանակ արվում է Ապրիլի 24-ին ընդառաջ. թերևս պատահական չէ, որ այս գործընթացը հենց այս փուլում է շրջանառության մեջ մտել։ Ի՞նչ է ասում Փաշինյանը. օրերս տեղի ունեցած հանդիպմանը նա բաց տեքստով խոսում էր այն մասին, որ օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած «իրադարձությունները» (նշենք, որ իր խոսքում նա չէր օգտագործում «Ցեղասպանություն» ձևակերպումը՝ հիմնականում նշելով «ջարդեր», «եղեռն» տերմինները) կայսրությունների սխալ քաղաքականության արդյունք են եղել։ Չի բացառվում, որ կլսենք նաև այնպիսի պնդումներ, թե՝ «դե, օսմանյան կայսրության ներսում ոչ մեկս չենք եղել, չենք տեսել, թե իրականում ինչ էր պարտադրվում դրսից, իսկ այդտեղ խաչվում էին ռուսական և բրիտանական կայսրությունների շահերը, իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ կլիներ, եթե թուրքական իշխանությունները չենթարկվեին նրանց ճնշումներին»։

Սա փաշինյանական տրամաբանությանը բնորոշ ոճ է, երբ փորձ է արվում աղավաղել պատմական իրողությունները։ Նշենք, որ «ցեղասպանության զոհ» ասելով՝ պետք է նկատի չունենալ զուտ միայն այն մարդկանց, որոնք ֆիզիկապես ոչնչացվել են։ Բանն այն է, որ, ըստ միջազգային կոնվենցիաների համապատասխան բանաձևումների, ցեղասպանության զոհ են համարվում նաև այն անձինք, ովքեր զրկվում են իրենց պատմական հայրենիքից, տեղահանվում են, այդ տեղահանությունների ու հարձակումների ժամանակ վիրավորումներ ստանում, անգամ հոգեկան տրավմաներ ստացած մարդիկ են համարվում ցեղասպանության զոհ։ Առաջիկայում, ըստ ամենայնի, Փաշինյանը կփորձի իր «գեոպոլիտիկ» թեզերի հերթական «պորցիան» տիրաժավորել և հանրության հետ ալեգորիաներով խոսելիս, ասենք, պատմել, թե ինչպես, օրինակ՝ ռուսները դուրս եկան Արևմտյան Հայաստանից՝ հենց նրանց մեղադրելով տեղի ունեցած ջարդերի մեջ, ինչը, իհարկե, կդառնա փաշինյանական աբսուրդի թատրոնի հերթական գլուխգործոցը։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ կազմեն «Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անվանացանկը»։ Յուրաքանչյուրի համար պարզ է, որ դա գործնականում անհնար մի գործընթաց է, և նման ցուցակ կազմելը՝ գրեթե բացառված է։ Կարող ենք եզրակացնել, որ սա թուրքական իշխանությունների կողմից հերթական պարտադրված օրակարգն է, որպեսզի կարողանան իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Թուրքիայում տեղի ունեցածը։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի հավաքել մի քանի հարյուր հազար մարդու տվյալ, որն էլ առիթ կտա կասկածի տակ դնել 1,5 միլիոն հայերի ցեղասպանվելու փաստը, որոնք սրբադասվեցին 2015-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Այս դրվագը նախօրեին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց քպական Անդրանիկ Քոչարյանը, որը նշեց, թե «սա մի աշխատանք է, որը պետք է վաղուց արվեր, ու ցավալի է, որ չի իրականացվել, այստեղ լուրջ անելիք ունեին եկեղեցին, ազգային կուսակցությունները և Սփյուռքը»։

Ակնհայտ է դառնում, թե իրականում ում է թիրախավորում Փաշինյանը և հանրության աչքին հերթական անգամ դեմոնիզացնում այս կառույցները։ Ու ամենամարազմն այն է, որ այս մասին բարձրաձայնում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք զոհվել է 4000-ից ավելի զինվոր, որոնց ցուցակը տեխնոլոգիայի այս դարում չորս տարի անց էլ դեռ չեն հրապարակել, այնինչ խոսում են 110 տարվա վաղեմություն ունեցող դեպքի մասին։ Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնելու ավելի պրոթուրքական քայլ թերևս դժվար է պատկերացնել, սա իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի երազանքը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կլիներ Իսրայելի ցանկացած ղեկավարի հետ, եթե նման թեզ բարձրաձայներ ու կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։

Մի առանձին բարդ ու խճճված իրավիճակում են հայտնվում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 36 երկրները, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը՝ որպես փաստ, ակամայից հայտնվում են անհասկանալի մի նոնսենսի մեջ։ Ամփոփելով՝ կարող ենք հավելել միայն, որ շատ ավելի հավանական սցենարների շարքից կլինի այն, որ մի օր էլ, ասենք՝ Ապրիլի 24-ին կամ դրան ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ոչ թե բարձրանում է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Մեղծ Եղեռնի անմեղ զոհերին, այլ, որպես հերթական «բարի կամքի» դրսևորման դրվագ, այցելում է Անկարա և մասնակցում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի հերթական տարելիցին։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդուն