Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում մեծ հակամարտության առաջացման սպառնալիքը կանխելու նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Իրանին և Իսրայելին «առավելագույն զսպվածություն» դրսևորելու կոչ է արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Լարվածության նոր փուլը ոչ մեկին օգուտ չի բերի: Դա վերաբերում է Իսրայելի անվտանգությանը, ՀԱՄԱՍ-ի պատանդառած հարյուրավոր իսրայելցի, Գազայի բնակիչներին, Իրանում շատ մարդկանց, որոնք իրենք են տառապում ռեժիմից», ինչպես նաև Իսրայելի ժողովրդին»։ Իսրայելը կարծում է, որ Իրանի ղեկավարության գործողությունները սպառնում են «ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել է Բերբոքը իտալական Կապրի կղզում G7-ի խմբի հանդիպումից առաջ:
Ապրիլի 14-ի երեկոյան Իրանն առաջին անգամ իր տարածքից գրոհ ձեռնարկեց Իսրայելի վրա։ Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ Իրանի արձակած գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը և հրթիռները խոցվել են: Ընդ որում՝ մեծամասնությունը Իսրայելի սահմաններից դուրս: Գրոհի խափանմանը մասնակցել են նաև ամերիկացի և բրիտանացի օդաչուները, որոնց համար իր օդային տարածքը բացել էր Հորդանանը: