Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ցանկացած պահի հարվածներ հասցնել դրանց՝ Թել Ավիվի ագրեսիայի դեպքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) իրանական միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Հաքթալաբը հայտարարել է, որ իրենք ակնթարթորեն հայելային հարված կհասցնեն Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում։
«Պասիվ պաշտպանության պլանների, ինչպես նաև ամենաժամանակակից սպառազինությունների կիրառման, Իրանի միջուկային օբյեկտների ցրման շնորհիվ մենք պատրաստ ենք հակազդել Իսրայելի կողմից մեր միջուկային օբյեկտներին ուղղված ցանկացած սպառնալիքի»,- ասել է Հաքթալաբը։
Նա նաև նշել է, որ իրանական կողմը կարող է վերանայել և շեղվել նախկինում հայտարարված միջուկային դոկտրինից և քաղաքականությունից։ Մի քանի տարի շարունակ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, իսկ ատոմային էներգիայի զարգացումը բացառապես խաղաղ բնույթ է կրում։