Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիո Տաֆուրիին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ընդունելության ժամանակ Բայրամովը խոսել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Նա շնորհակալություն է հայտնել իտալական կողմին «ներկա դժվարին պահերին արդար դիրքորոշման համար»։
Նշվել է, որ «մի շարք դերակատարներ, որոնք միակողմանի և կողմնակալ մոտեցում են ցուցաբերում՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, պետք է օրինակ վերցնեն Իտալիայի դիրքորոշումից»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



