Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման։ Այս մասին ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշեր, հարված չէր։ Դրանք նման էին խաղալիքների, որոնցով խաղում են մեր երեխաները»,-ասել է Աբդոլահիանը։
«Քանի դեռ Իսրայելը նոր արկածախնդիր գործողություններ չի ձեռնարկել մեր շահերի դեմ, մենք չենք պատրաստվում որևէ նոր պատասխան գործողություններ ձեռնարկել։
Եթե Իսրայելը վճռական գործողություններ ձեռնարկի իմ երկրի դեմ, և դա ապացուցվի, ապա մեր պատասխանը կլինի անհապաղ և առավելագույն մակարդակով ու կստիպի նրանց զղջալ դրա համար», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



