«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե ճաղավանդակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մուտքի դիմաց շտապօգնության ավտոմեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար ավտոմեքենան վերևից չի ընկել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Սամսոն Ալեքսանյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: