Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան
ԲԼՈԳԵրեկ ողջ օրը Տավուշի վտանգված հատվածում տեղի չորս գյուղերի ժողովուրդը, որի տարածքները հանձնվում են թշնամուն, ընդվզում և բողոքի տարբեր գործողություններ էր իրականացնում իրենց տարածքները աճուրդի հանած հանցագործ վարչախմբի գործողությունների դեմ, նրանց էին միացել նաև Հայաստանի այլ վայրերից եկած տարբեր խմբեր:
Մենք «Հայաքվե»-ի խմբով օրվա երկրորդ կեսին հասանք սահմանագիծ, մեր աջակցությունը հայտնելու տեղի մարդկանց, և համատեղ պլանավորելու հետագա պայքարը: Վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է նետել այնտեղ՝ ահաբեկելու և ճնշելու մարդկանց, ուստի մեր յուրաքանչյուրիս հետագա աջակցությունը նրանց, կլինի դա Տավուշում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում թե այլուր, շատ կարևոր է այսօր, եթե չենք ցանկանում, որ վաղը նույնը կրկնվի յուրաքանչյուրիս հետ:
Հետագա գործողությունների մասին՝ փոքր ինչ ուշ, մինչ այդ կիսվում եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեր կարճ խոսքով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



