Արմեն Աշոտյանն առողջություն մաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու մանրամասներ ներկայացրեց իր առողջական վիճակից (տեսանյութ)
ՎԻԴԵՈarmlur.am-ը գրում է.Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև իր առողջական վիճակի մասին: Նախարարի խոսքով` բժիշկներն իրեն դեռևս չեն թույլատրում աշխատանքի գալ, սակայն ինքն օրվա երկրորդ կեսին, այնուամենայնիվ, աշխատանքի գալիս է: Արմեն Աշոտյանը նաև առողջություն մաղթեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ներկայումս բուժում է ստանում արտասահմանում: «Քաղաքական մրցակիցների ֆիզիկական խնդիրները, դրանցով ուրախանալը կարող են վկայել միայն քաղաքական թուլության մասին։ Ավելի պատվաբեր, ավելի ուրախալի է հաղթել լիարժեք առողջական վիճակում գտնվող մարդուն, թեև ես դիմադրել եմ և շարունակում եմ դիմադրել բոլոր մարտահրավերներին»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



