Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը: Ու պարզ դարձավ, որ այդ պայմանավորվածության արդյունքում Տավուշից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Օրեր անց էլ արդեն ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն...

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Փաշինյանը պնդում է, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այդ տրամաբանության համաձայն, որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Գեղարքունիքը կամ Սյունիքը պետք է հանձնվեն իրեն, հակառակ դեպքում պատերազմ կսկսի։ Մի օր էլ Ադրբեջանը կարող է որոշել, թե Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, մենք պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ցանկություններո՞վ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթները։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն ենթակա է հանրաքվեով հաստատման: Փաստացի իշխանությունները այս անգամ ևս փորձում են քաղաքացիների փոխարեն հակաիրավական որոշում ընդունել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է. Նասիմ Թալեբ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվելԻշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում