Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ և լավ երեխա էր Նվերս: Մինչև իններորդ դասարանը դպրոց հաճախեց, հետո դուրս եկավ դպրոցից: Ընտանիքի հոգսն իրեն բաժին հասավ: Նվերը տասներեք տարեկան էր, երբ իր հայրիկը մահացավ: Տանը երկուսով էինք, մեծ աղջիկներ ունեմ, ամուսնացած են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիզան՝ Նվերի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ մարդամոտ էր, բոլորի հետ համակերպվող ու բոլորի հետ լեզու գտնող: «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Իր բնավորությունը շատ լավն էր: Ուշադիր էր տանը, ուզում էր ամեն ինչ ստեղծել, ունենալ, որ տանը ոչինչ պակաս չլինի: Ուզում էր հոր կիսատ թողածը լրացնել»: Նվերը ծնվել է Հաղարծին գյուղում, նրա մանկությունն ու պատանեկությունն այստեղ է անցել, այստեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին սովորելու հետ այնքան էլ սեր չուներ: «Փայտագործություն էր շատ սիրում, զբաղվում էր այդ գործով: Աշխատասեր էր շատ: Հետո եկավ բանակ գնալու ժամանակը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Նվերը 2014-2016 թվականներին ծառայել է Գյումրու հրետանային զորամասում: «Հետախույզ էր, նշանառու, հեռաչափող: Իր զինվորական գրքույկում դա նշված է: Գյումրու զորամասից շնորհակալագիր ստացա իր լավ ծառայության համար: Պարտաճանաչ ու կարգապահ զինծառայող է եղել, ինչի համար զորամասը շնորհակալություն էր հայտնում ծնողներին»:

Զորացրվելուց հետո Նվերն սկսում է աշխատել, մեկնում է արտագնա աշխատանքի: «Առաջին տարում՝ Վիլիս, երկրորդում՝ Օպել մակնիշի մեքենա գնեց: Իր մտքերն ամբողջովին տան մասին էին, ընտանիքին նվիրված էր, վատ սովորություններ չուներ: Մեկնում էր արտագնա աշխատանքի, վերադառնում, ինչ-որ բան ստեղծում տան համար: Սիրած աղջիկ ուներ, որոշել էինք ամուսնացնել, բայց պատերազմն սկսվեց»: Սեպտեմբերի 27-ի լուսադեմին ստացանք պատերազմի լուրը: «Այդ օրը Նվերը Դիլիջանում աշխատանքի էր: Զանգեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, զինկոմիսարիատից կանչել են, պետք է գնամ: Ես մի քիչ ընդդիմացա, ասացի՝ մենակ եմ, թոշակառու, դու էլ գնում ես: «Մա՛մ, ես որ չգնամ, բա ո՞վ գնա: Ով երեխա ունի, նա՞ գնա: Հայաստանի վիճակն է ծանր, եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն պետք է գնանք»: Եկավ տուն, հաց կերավ ու գնաց: Ինձ թողեց ու գնաց, էլ իրեն չեմ տեսել: Չէի ուզում, որ գնար, բայց ասաց՝ մա՛մ, էս համազգեստ հագնող տղեն հրաժարվի՞, չէ, չեմ կարող»:

Նվերը սկզբում հասել է Խնձորեսկ: «Արդեն գիշեր էր: Զրուցեցինք այդ ժամանակ, ասաց՝ մամա՛ ջան, Խնձորեսկում ենք, մի մորաքրոջ տանն ենք, թեյ ենք խմում: Երբ հետաքրքրվեցի, թե որտեղ են գիշերելու, հանգստացրեց ինձ՝ մա՛մ ջան, մի վախեցի, հեռու չեն տանելու: Գիտեր, որ ես վախենում եմ: Հետո արդեն Ջրական են տարել: Մի անգամ խոսեցինք, ասաց՝ մամա՛, իրավիճակը լավը չի, կարկուտի նման թափում են գլխներիս, չգիտենք, թե ինչ կկատարվի: Այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը երկուս անց կես զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, առողջականդ ո՞նց է, դու ո՞նց ես: Արձագանքեցի՝ ոչինչ, Նվե՛ր ջան, դու ասա: «Մա՛մ, ես ասելու բան չունեմ»: Դրանից հետո էլ չի զանգել: Ընկերների հետ շատ է խոսել, խնդրել, որ ինձ չասեն, թե ինքը Ղարաբաղում է: «Որ մաման իմանա, լավ չի լինի»: Հետո, երբ ինձ ասացին՝ Լիզա՛ տոտա, Նվերին Ղարաբաղ են տարել, ես չհավատացի, ասացի՝ Նվերն ինձ չէր խաբի: Բայց ընկերները բացատրեցին, որ ուղղակի խնայում էր ինձ: Հոկտեմբերի 13-ին իմ ամբողջ բարեկամությունը լսել էր, որ Ջրականում պայթյուն է եղել, ու Նվերը չկա: Ինձանից թաքուն իրենք տասն օր փնտրել են Նվերին, բայց ես ոչինչ չեմ իմացել, ինձ ոչինչ չեն ասել, մեր տուն չեն եկել:

Հոկտեմբերի 24-ին Նվերին նոր բերել են: Նվերին փնտրողներին ասել էին, որ իրենց կազմից չորս զոհ կա, եկեք, տեսեք, թե ձեր փնտրած մարդը կա՞ նրանց մեջ: Բնականաբար, մինչև տեղափոխել էին Հայաստան, մինչև մեր հարազատները օրեր շարունակ տևող փնտրտուքներից հետո համոզվել էին, որ Նվերն է, տասն օր անցել էր: Հետո Նվերին տուն բերեցին: Ես ո՛չ իրեն տեսել եմ, ո՛չ մի բան: Փակ են իրեն բերել տուն, բայց իրեն տեսնողները ճանաչել են, գիտեն, որ Նվերն է»: Զավակ կորցնող ծնողն այդպես էլ չի համակերպվում նոր իրականության հետ: Չի հաշտվում մտքի հետ, որ փոխվել է աշխարհի կարգը, և ինքն է «ճանապարհել» որդուն դեպի հավերժություն: Տիկին Լիզան ապրում է իրեն բաժին հասած ցավի հետ, պայքարում, կռիվ տալիս, բայց ասում է՝ սա ապրել չի: «Անտանելի կյանքով եմ ապրում: Երկու տղա ունեմ, երկուսն էլ չկան, աղջիկներս ամուսնացած են, ամեն մեկն իր ընտանիքն ունի: Որևէ մխիթարանք չունեմ: Տուն-տեղը մնաց ինձ վրա, առայժմ մենակ ապրում եմ: Չեմ հարմարվում այս իրականությանը:

Գիտեմ, որ Նվերը չկա, բայց ես կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ տուն կմտնի»: Տիկին Լիզան էլ ծանրագույն օրերում շատերի պես իր մեջ ուժ է գտնում ապրելու: «Ուժ տվեց այն, որ կարծես ես եմ իրեն ապրեցնողը, ես կամ, իրեն հիշում են: Ես մի տղա էլ ունեմ, նա տասնութ տարեկանում է մահացել: Երկու հոգի՝ մայր ու աղջիկ, ընկել էին Աղստև գետը, վարարումների ժամանակն էր: Տղաս ցանկացել էր օգնել, մտել էր ջուրը, երեքին էլ ջուրը քշել, տարել էր: 24 տարեկան մայրն էր, 4 տարեկան՝ երեխան, 18 տարեկան էլ իմ տղան: Նվերը ծնվել է այդ տղայիցս հետո, երբ 44 տարեկան էի: 4 թիվը կարծես ինձ դժբախտություն է բերել: 40 տարեկանում մեծ տղայիս եմ կորցրել, 44 տարեկանում՝ Նվերիս ունեցել, 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերիս կորցրեցի»:

Հ. Գ. - Նվեր Գուլինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Հաղարծինում՝ հայրիկի ու եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են