Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դմիտրի Խառատյանի ընտանիքը

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազգությամբ հայ հեղինակավոր անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ռուսաստանաբնակ հայտնի դերասան Դմիտրի Խառատյանին եւ նրա գեղեցիկ ընտանիքը։

խառատյան

Դմիտրի Խառատյանը ծնվել է 1960-ի հունվարի 21-ին Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում` ինժեների ընտանիքում: Հայրը կիսով չափ հայ է, մայրը` ռուս: 1963-ին Խառատյանների ընտանիքը տեղափոխվեց մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաք, որտեղ էլ մինչև օրս  ապրում է:

խա

«16 տարեկանում, անձնագիր ստանալիս, կյանքումս առաջին և վերջին անգամ «ազգային հարցի» շուրջ կոնֆլիկտ ունեցա, երբ համառորեն պնդեցի, որ անձնագրավարուհին «ազգություն» վանդակում «հայ» գրի: Դա ինձ համար սկզբունքային հարց էր: Չնայած երակներումս հոսող արյան միայն քառորդ մասն է հայի` ես այդ ազգին մանկուց եմ հարգանքով վերաբերվել: Դժվար է գտնել հայերից ավելի տարաբախտ ժողովուրդ: Իհարկե, բոլոր ազգերն էլ իրենց խնդիրներն ունեն, բայց հայերի մոտ դրանք ավելի շատ են եղել, քան մյուսների: Թեկուզ հենց թուրքերի իրականացրած ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց: Գիտեք որն է հայերի ամենագլխավոր կենացը: Ռուսները բաժակ են բարձրացնում «Առողջ լինենք» խոսքով, իսկ հայերն ասում են` «Ցավդ տանեմ»: Ուրիշի ցավը կիսելն այն ազգի սովորություններից է, որի մասնիկն եմ համարում ինձ»,- ասում է դերասանը։

ա

Դմիտրի Խառատյանի ֆիլմագրությունում ավելի քան 100 ֆիլմ կա, նա ժողովրդական արտիստ է, հասարակության սիրելին, ում աստղն արդեն գրեթե չորրորդ տասնամյակն է` ինչ չի հանգչում: Իսկ ամեն ինչ սկսվեց 1976-ին, երբ էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկում» ֆիլմը:

աա

Խառատյանի կինը դերասանուհի Մարինա Մայկոն է։ Նրանք 25 տարի է, ինչ միասին են։

Երբ ծանոթացել են, Խառատյանը եղել է  29 , իսկ Մարինան 19 տարեկան։

Այդ ժամանակ Մարինան մանկավարժական համալսարանի ուսանողուհի էր, նա հաղթել էր «Միսս Տիրասպոլ» մրցույթում եւ մասնակցել «Միսս ԽՍՀՄ» մրցույթին, որից հետո առաջարկ ստացել նկարահանվել կինոյում։

ասա

Մարինան Խառատյանի պարգեւել է որդի։

Դմիտրի Խառատյանն առաջին կնոջից դուստր ունի, ով արդեն 26 տարեկան է։

աղ

Դմիտրի Խառատյանը դստեր հետ

 

սա

Դմիտրի Խառատյանը կնոջ եւ որդու հետ

«Տարբեր տեսություններ կան, օրինակ, մեկ ամբողջի երկու կեսի կամ միմյանց ձգող տարբեր բևեռների մասին: Բայց ես այդ մասին չեմ մտածում: Հանդիպեցինք, ու վերջ: Այդպես պատահեց: Համընկավ: Եվ ահա 25 տարի է՝ միասին ենք: Եթե ժամանակը հետ շրջվեր, առանց վարանելու ես նորից նրան կընտրեի: Իսկ նա ինձ կընտրեր արդյոք` հարց է: Ես Մարինային չեմ «նվաճել», պարզապես նրան ընտրության հնարավորություն եմ տվել: Առաջին վեց տարիների ընթացքում իմ ու Մարինայի հարաբերությունները կարող էին ցանկացած պահի ընդհատվել: Բայց շարունակվեցին: Այն ժամանակ նա նույնպես հայտնի էր` «Միսս Տիրասպոլ» տիտղոսակիր, «Միսս ԽՍՀՄ» մրցույթի մասնակից: 19 տարեկանում Մարինան խաղացել էր իր առաջին դերը Ալեքսանդր Զելդովիչի «Մայրամուտ» ֆիլմում: Նրան բոլորը սիրահետում էին, փորձում բարեհաճությանն արժանանալ: Եվ երբ Մարինան ինձ հանդիպեց, բավական ինքնահավան էր: Մենք ծանոթացանք Օդեսայում` նկարահանումների ժամանակ:

Նա ընդհանրապես մյուսներին նման չէր, յուրահատուկ էր: Մեզ մոտ զբոսաշրջային սիրավեպ սկսվեց, որը երկարատև ընտանեկան կյանքի վերածվեց»,- կնոջ մասին ասում է Խառատյանը:

աաաharatian29012015-8ս

Խառատյանը՝ կնոջ եւ զավակների հետ

Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու