Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԱՏՕ-ի երկրների միջուկային օբյեկտները, Լեհաստանի տարածքում տեղակայման դեպքում,  Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Իհարկե, ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը, անկախ նրանից, թե որ երկիրը կամ երկրները կմիանան այդ պրակտիկային արդեն մասնակցողներին, զուտ ապակայունացնող բնույթ ունի: Իրականում դա սպառնալից է»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը, որի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ միջուկային առաքելությունների մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ավելի է սրում սպառնալիքները Ռուսաստանի Դաշնության համար։

«Ես նույնիսկ չեմ խոսում մշտական տեղակայման մասին, ինչի մասին խոսում են նաև Վարշավայի «տաք գլուխները»: Ուստի բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք հիմա ոգևորությամբ քննարկում են նման սխեման Լեհաստանում և արտերկրում՝ պետք է հասկանան, որ նրանք կլինեն մեր ռազմական պլանավորման առաջնագծում», - ասել է Ռյաբկովը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ ինքը բազմիցս խոսել է Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրի շրջանակում երկրում միջուկային զենք տեղակայելու իր պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ «սա արդեն որոշ ժամանակ է՝ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմա է»։

«Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս թեմայով։ Խոստովանեմ՝ երբ ինձ հարցրել են այս մասին, հայտնել եմ մեր պատրաստակամության մասին։ Ռուսաստանը գնալով ավելի է ռազմականացնում Կալինինգրադի մարզը. այն վերջերս իր միջուկային զենքը տեղակայել է Բելառուսում: Եթե մեր դաշնակիցների կողմից որոշում կայացվի մեր տարածքում միջուկային զենք տեղակայել Nuclear Sharing միջուկային փոխանակման ծրագրի շրջանակում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու համար, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մենք դաշնակից ենք Հյուսիսատլանտյան դաշինքում և ունենք նաև պարտավորություններ այս առումով, այսինքն՝ ուղղակի ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում»,- «Ֆակտ»-ի հարցին պատասխանել էր նա։

4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ. Իրակլի Կոբախիձե Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայ գերիներին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Կրկին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լավ լուր՝ էլեկտրոմոբիլ ներկրողների համար Դավիթաշենի կամրջի սկզբնամասում մեքենաներ են բախվել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմինՍպիտակի ոլորաններում բեռնատար է այրվել Տնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանՄեքենան բախվել է «Կամազ»-ին, կողաշրջվել․ վիրավոր կա Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ առավելության հասնելով Մագնուս Կարլսենի նկատմամբ Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մահացու վրաերթ է ենթարկել կին հետիոտնի Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամուրջի վերականգնման ծրագիրը Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ Մյանմայի խոշոր հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Տղամարդը հաղորդում է տվել, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդի» բժիշկն է Երեւանյան հյուրանոցում պայթուցիկ չի հայտնաբերվել. ՆԳՆ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին Ո՞ր փողոցները կփակվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար․ ցանկ Կարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըՎայոց ձորում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Երթևեկության փոփոխություն կլինի«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին Խաչատուրյանն ու Թուրքմենստանի նախագահը քննարկել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը Իշխանությունը գալիս է ժողովրդից. մենք լսում ենք կառավարության դեմ բողոքող քաղաքացիների ձայները. Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը. համակարգիչներ են առգրավել Պետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանՆոր փոփոխություն ՀՀ քաղաքացիների համար Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը»