Նորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսներով հետ ուղարկել Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսներով հետ ուղարկել Ռուսաստան: Այդ մասին տեղեկացնում է Գազետա.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Պարբերականի տեղեկության համաձայն, փախստականներով առաջին ավտոբուսը հունվարի 20-ի գիշերը ճամփա է ընկել Կիրկենեսից եւ արդեն հատել է Ռուսաստանի հետ սահմանը:
Ներգաղթի հարցերով նախարար Սիլվի Լիստաուգը հայտնել է, որ փախստականներին տանում են Նիկել եւ Մուրմանսկ քաղաքներ:
Եթե Նորվեգիան ուզում է ապաստանի տրամադրման արդար քաղաքականություն ունենալ, նշել է Լիստաուգը, պիտի հետ ուղարկի նրանց, որոնք պաշտպանության իրավունք չունեն:
Նա հավելել է, որ ապաստան խնդրող բոլոր փախստականները ռուսական վիզայի առկայության դեպքում հետ կուղարկվեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



