ՌԴ օդուժը Դեյր էզ Զորում ոչնչացրել է ԻՊ-ի հրամանատարական կետը և զորանոցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ռազմատիեզերական ուժերը Դեյր էզ Զոր նահանգում ոչնչացրել են «Իսլամական պետության» գրոհայիններին պատկանող հրամանատարական կետը, ինչպես նաև հարվածներ են հասցրել դաշտային հրետանու և վառելիքաքսուկային նյութերով պահեստի վրա. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
«Դեյր էզ Զոր նահանգում գտնվող Մրեյա բնակավայրի մերձակայքում հարված է հասցվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դաշտային ճամբարին: Ուղղակի հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների հրամանատարական կետը և զորանոցը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականներն ավելի քան 40 տոննա մարդասիրական օգնություն են նետել Սիրիայում զինյալների կողմից վերահսկվող շրջաններում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



