Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Մուրատ Նուրթլեուն և Դեյվիդ Քեմերոնը նոր համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին, գրում է ղազախական Capital հրատարակությունը։
«Կենտրոնական Ասիան գտնվում է մեր առջև ծառացած որոշ ամենամեծ մարտահրավերների էպիկենտրոնում, և Մեծ Բրիտանիայի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունի, որ մենք նպաստենք նրա ապագա բարգավաճմանը», - ասել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է 50 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 62 մլն դոլար) հատկացնելու մասին Կենտրոնական Ասիայում երեք տարվա ընթացքում զարգացման ծրագրերի համար։ Ֆինանսավորումը կաջակցի տարածաշրջանային աճին և տնտեսական կայունությանը, ինչպես նաև կխթանի երկրների միջև առևտուրն ու համագործակցությունը: