Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդին Մուհրիդինի հետ զրույցում հավելյալ մանրամասն բացատրություններ է տվել ահաբեկչությունների կանխարգելմանն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումների մասին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ Լավրովի՝ այդ միջոցները ժամանակավոր են և ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ:
Նախօրեին հաղորդվել էր, որ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորիևը։ Նրան բողոքի նոտա են ներկայացրել Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ «ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի» առնչությամբ։
Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանում իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների «համատարած ոտնահարման» մասին։
«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է ռուս-տաջիկական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին», - ասվում է գերատեսչության թելեգրամյան հաղորդագրության մեջ: