Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի օրը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա։ Ղրղզստանի էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում՝ Կարամիկ և Շիբեե գյուղերում, ցնցումների ինտենսիվությունը կազմել է 2,5 բալ։
Եվս մեկ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների աղբյուրը եղել է Տրանս-Ալայ լեռնաշղթայի լեռներում՝ Բոր-Դեբե գյուղից 9 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Բնակավայրում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտավորապես 3 բալ։
Հնարավոր վնասերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Առավել մանրամասն` այստեղ.