Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան տարբերակներ է ուսումնասիրում Իսրայելի դեմ դատական հայցին մասնակցելու համար, որը նախկինում Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ինդոնեզիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում։
«Մենք առաջին իսկ օրվանից, երբ Հարավային Աֆրիկան որոշեց դատական հայց ներկայացնել, մենք աջակցել ենք այս քայլին և հետևում ենք զարգացումներին։ Մենք աշխատանքներ ենք սկսել՝ իրավական տեսանկյունից պարզելու համար, թե ինչպես և ինչ հիմքերով կարող ենք միանալ այս հայցին», - ասեկ է նա: Հեռարձակումն իրականացվել է սոցիալական ցանցերում Թուրքիայի ԱԳՆ էջերում։
Ֆիդանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացնում են մի խումբ թուրք իրավաբաններ։ «Մենք լուրջ բանակցություններ ենք վարել նաև միջազգային հանրության այլ անդամների հետ, ովքեր կարող են միանալ դատավարությանը, քննարկել ենք, թե ինչ պայմաններով նրանք կարող են մասնակցել այս գործին, իմացել ենք նրանց դիրքորոշումներն ու նկատառումներն այս առնչությամբ»,– ասել է նա։