Թուրքիայում 10 ամսական երեխան փչովի օղակով քշվել է բաց ծով (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը փրկել է 10 ամսական աղջնակի, ով փչովի օղակով միայնակ քշվել է բաց ծով:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, երեխան ափից հեռացել է մոտ 1 կմ: Հայտնի է, որ Մելդա Իլգինն ափից քշվել է ուժեղ քամու պատճառով:
Երեխայի ծնողներն ու մյուս հանգստացողները ցնցվել են՝ տեսնելով փչովի օղակով դեպի կապույտ հորիզոնը` հունական Լեսբոս կղզու կողմը հեռացող փոքրիկին:
Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովում: Հանգստացողներից մի քանիսը փորձել են լողալով հասնել աղջնակին, սակայն՝ ապարդյուն: Բարեբախտաբար, ժամանած առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները փրկել են երեխային:




1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



